Ականջներիս մեջ պատերազմի ձայնն է, մաշկիս վրա՝ հրանոթի բեկորից մնացած սպին: Տեսածը, լսածն ու զգացածը նկարագրելը բարդ է, հեշտ չէ նաև հիշել այդ մասին: Իհարկե, հաղթանակը մերն է լինելու, բայց արկերի տրաքոցների ձայները երևի թե ամբողջ կյանքում չեն լքի ինձ: